.jpg)
ՀԿԿ առաջին քարտուղար. Հայ ժողովուրդը միշտ էլ ռուսամետ է եղել
Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը տաղանդավոր էր ու հեղափոխական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ու երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Հայ ժողովուրդը միշտ էլ ռուսամետ է եղել: Սա մեզ ձեռնտու է նաև տնտեսապես, քանի որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մեծ շուկա են մեր երկրի համար: Բացի այդ, Մաքսային միությանն անդամակցելով կկարողանանք զարգացնել մեր ռազմական արդյունաբերությունը»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ առաջին քարտուղարն ավելացրեց նաև, որ Մաքսային միությանն անդամակցելու շնորհիվ կզարգանա մեր տնտեսությունը, կբացվեն աշխատատեղեր, կբարձրանա կենսամակարդակը:
«Այս գործարքից Հայաստանը հաստատ շահած է դուրս գալու»,- ասաց Ռուբեն Թովմասյանը: