Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
11/09/2013 15:48

Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այս մասին հաղորդում են Նախագահի մամուլի գրասենյակից:

 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ