Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահին
11/09/2013 20:54

Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահին