.jpg)
Ստյոպա Սաֆարյան. Մաքսային միությանն անդամակցելը նման է զոռով ամուսնանալուն
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ խորացնել հարաբերություններն այնքանով, որքանով դա թույլ կտա Մաքսային միությունը: Ավելի ճիշտ, որքանով թույլ կտա Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը միանշանակ թույլ չի տա: Նման տեսակետ հայտնեց «ժառանգություն» կուսակցությանգլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի այնպիսի հանգրվանի, որտեղ ոչ միայն վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանության աստիճանը, այլև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքները: Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է կանխեն այս ամենը»,-ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ Մաքսային միությանն անդամակցելը նման է զոռով ամուսնանալուն:
«Մաքսային միություն մտնելով՝ մեր արտաքին արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը խաթարվում է: Մենք հայտնվում ենք միանգամայն նոր իրողությունների պայմաններում: Չի կարելի հակադրել Եվրամիության հետ ասոցացումը Մաքսային միությանն անդամակցության հետ: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելով՝ Հայաստանը բալանսը չի խախտում՝ ի տարբերություն Մաքսային միությանն անդամակցելուն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: