11/09/2013 16:45
«Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանը»
Նախաքննությամբ պարզվել է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանը, ինչի վերաբերյալ դեռևս կատարվում է նախաքննություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով` մինչև այժմ ձեռք բերված ապացույցներով, սակայն, դա որևէ կերպ չի հիմնավորվում, որովհետև Ա. Բուդաղյանի մարմնի վրա հրազենային վնասվածքներից բացի այլ բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, և փորձաքննության եզրակացությունը չի բողոքարկվել թե՛ Էմիլ Բուդաղյանի, թե՛ նրանց պաշտպան Հայկ Ալումյանի կողմից, և բողոքարկվել է միայն դատահետքաբանական փորձաքննությունը և նշանակվել լրացուցիչ դատաձգաբանական փորձաքննություն` դեպքի վայրում ասֆալտի վրայի վնասվածքի ծագումնաբանությունը պարզելու համար:
Անդրադառնալով համացանցում տարածված այդ օրվա դեպքերի տեսագրությանը` նա նշեց, որ դա համապատասխանում է իրենց մոտ եղած տեսագրությանը, և տարբերվում է միայն ժամանակահատվածով:
«Քանի որ այն մինչև նախաքննության մարմնին տրամադրվելը գտնվել է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի տրամադրության տակ, ապա այն հրապարակելը չի կարող համարվել նախաքննության գաղտնիքի հրապարակումը»,-ասաց Ա. Հարությունյանը:
Նախորդող հրապարակում` Քննչական ծառայության պետ. Բուդաղյանների վրա թիկունքից չեն կրակել
«Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ եղել է թմրանյութ»