Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի
11/09/2013 10:12

Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի

Այսօր կեսօրից հետո հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, առանձին վայրերում դեռ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ արդեն չեն սպասվում:

Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, առաջիկա օրերին կբարձրանա: Ցերեկային ժամերին`13:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում կդիտվի արևշող, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ:

Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +20+22 աստիճան տաքություն:
 

Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի