.jpg)
Ո՞վ է ավելի վաղ ամուսնանում
Բրիտանացի սոցիոլոգները պարզել են կանանց այն հատկանիշերը, որոնք նպաստում են վաղ ամուսնությանը:
Պարզվում է՝ կնոջ հասակն անմիջականորեն ազդում է հնարավորության վրա, թե որքան վաղ նա կամուսնանա: Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, որ ամենամեծ հնարավորություններն ունեն նրբագեղ փոքրամարմինները, նրանք, ում հասակը չի գերազանցում 162 սանտիմետրը: Այս հետևությունն առավել քան հետաքրքրական է, քանզի գեղեցկության ժամանակակից իդեալը համարվում է մոդելի կազմվածքով, բարձրահասակ, նիհարիկ աղջիկը:
Այդուհանդերձ, ցածրահասակ կանայք ավելի հեշտ են ամուսնանում: Գիտնականների կարծիքով՝ դեռևս նախնադարյան հասարակարգում, երբ տղամարդիկ ոչ միայն մամոնտների, այլև կանանց որս էին անում, նրանց համար ավելի հեշտ էր բռնել, ապա ուսերի դրած կացարան հասցնել փոքրամարմին կանանց:
Երկրորդ բացատրությունը վիճակագրական Է: 162 սանտիմետրից ցածր հասակ ունեցող կանանց համար լայն հեռանկարներ են բացվում տղամարդկանց թվով պայմանավորված: Չէ՞ որ փոքրամարմիններին սիրում են թե՛ ցածրահասակ տղամարդիկ, թե՛ «հսկաները»: Բավական է հիշել հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի սիրավեպը ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետտերի հետ. նրանց հասակների տարբերությունը 43 սանտիմետր է: