Ձերբակալվել է դաղստանցի «օրենքով գող» Զյավան
11/09/2013 19:59

Ձերբակալվել է դաղստանցի «օրենքով գող» Զյավան

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները ձերբակալել են հայտնի «օրենքով գող» Զիյավուտդին Աբդուլխալիկովին, ով քրեական աշխարհում հայտնի է Զյավա մականունով:

Զյավային ձերբակալել են նրա 2 ընկերների հետ, որոնցից մեկը դիմադրություն է ցուցաբերել ոստիկաններին:

«Օրենքով գողի» անձնական զննությամբ նրա մոտից առգրավվել են թմրանյութեր, իսկ մեքենայում հայտնաբերվել է «Սայգա» տեսակի հրացան:

Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանցից վերցրել են մատնահետքերը:

Նշենք, որ 54-ամյա օրենքով գող Զյավա կալանավայրից ազատ է արձակվել այս տարվա ապրիլին:

Զյավան ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո ուղևորվել է հայրենի Դաղստան և շրջագայություն կազմակերպել Դաղստանի քաղաքներում` քրեական աշխարհում իր դիրքերը ամրապնդելու համար:

2007 թ.-ի օգոստոսի 7-ին Մոսկվայի իրավապահները կանխել են «գողական հավաքույթ», որը անցնում էր օրենքով գող Դեդ Հասանի գլխավորությամբ:

Հավաքույթի բոլոր մասնակիցիներից իրավապահները թմրանյութերի պահելու համար ձերբակալել էին միայն Զյավային:

2008 թ.-ին Զյավան քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի հատկանիշներով դատապարտվում 5 տարվա ազատազրկման:

Զյավան ծնվել է Դաղստանի Կասպիյսկ քաղաքում և ազգությամբ նա դարգինցի է, Դաղստանի բազմաթիվ ազգություններից մեկի ներկայացուցիչը: Զյավան օրենքով գող է կարգվել Մոսկվայում` 1992թ.-ին:

Վերջինս Մոսկվայում հանցավոր խմբավորումներից մեկի «ուղեղային կենտրոնն» է, իսկ խմբավորումը զբաղվում է մեքենաների առևանգումներով, թմրանյութերի վաճառքով և դրամաշորթությամբ:
 

Ձերբակալվել է դաղստանցի «օրենքով գող» Զյավան