Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան
12/09/2013 20:10

Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան

2011-ին 77 մարդու սպանած նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ:

Պարզվում է՝  նրան մեկ անգամ մերժել էին, բայց նա հասցրել է այս ամառ հանձնել բոլոր քննությունները և կսովորի ֆակուլտետի հեռակա բաժնում:

Ո'չ համալասարանի, ո'չ բանտի ղեկավարությունը դեմ չեն, որ Բրեյվիկը սովորի: Նրանք հայտարարել են, որ առաջնորդվում են համամարդկային սկզբունքներով: Այս մասին հայտնում է BBC-ն:
 

Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան