.jpg)
Անձի երկվության ամենաբարդ դեպքը պատմության մեջ. 24 մարդ` մեկ մարմնում
Լուսանկարում պատկերված մարդու անունը Ուիլիամ Սթենլի Միլիգան է: Նա ծնվել է 1955-ին և որոշ ժամանակ անց հայտնվել հոգեբուժության բոլոր դասագրքերում: Անձի երկվությունը ենթադրում է, որ մարդը բաժանվում է երկու անձի մեկ մարմնում և չի կարողանում ինքն իր հետ լեզու գտնել: Այս կամ այն չափով սա հանդիպում է յուրաքանչյուր մարդու մոտ, սակայն բարդ դեպքերով , իհարկե, զբաղվում է հոգեբուժությունը:
Միլիգանը այդ բարդ դեպքերից ամենաբարդն էր: Նրա ներսում 24 անձ էր ապրում: Սովորաբար մարդիկ իրենց ներքին վեճերը ներսում էլ պահում են, ոմանք նույնիսկ չեն էլ գիտակցում դա, բայց այս մարդու ամեն առանձին անձն ապրում է իր անձնական կյանքով: Սակայն այդ 24 անձերից 10 էին հիմնական:
Հենց Միլիգանն ինքը, ով առանցքային անձերից մեկն էր, անընդհատ փորձում էր իքնասպանություն գործել: 16 տարեկանում նա փորձել էր ցատկել տանիքից, սակայն մյուս անձերը թույլ չեն տվել և «քնեցրել» նրան 6 տարով՝ միայն ժամանակ առ ժամանակ թույլ տալով «արթնանալ»:
Եվ ամեն այսպիսի արթնացումը շոկ էր Միլիգանի համար, քանի որ նա կարծում էր, թե մեռած է: Արթուրն ինտելիգենտ տղամարդ էր՝ պատասխանատու հարաբերություններում կարգուկանոնի համար: Ռեյջեն Վադասկոնիվիչը կոմունիստ էր Յուգոսլավիայից և պաշտում էր կարատեն ու զենքերը: Ալլենը երկերեսանի խարդախ էր, բայց հենց նրա օգնությամբ էր Միլիգանը դուրս գալիս բոլոր միջադեպերից: Թոմին պաշտում էր էլեկտրոնիկան: Դենին 14 ամյա դեռահաս էր, ով ամեն ինչից վախենում էր: Դեվիդը ցավի պատասխանատուն էր, և եթե Միլիգանը վնասվում էր, ապա ողջ ֆիզիկական ցավը հենց Դեվիդն էր զգում: Քրիսթինը 3 ամյա երեխա էր, ով եղբայր ուներ` Քրիսթոֆեր անունով: Ադալանան` 10 հիմնական անձերից վերջինը, մնացել էր 19 տարեկան հասակում, գրում էր բանաստեղծություններ և ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Նրա մասին բոլորն իմացան դեռ 70 ականներին՝ բռնաբարությունների և կողոպուտնորի հետ կապված դատական գործերի ընթացքում:
Ամերիկացու կենսագրությունից պարզ է դառնում, որ անձի երկվություն տեղի է ունեցել 8-9 տարեկանում: Տղային խորթ հայրն անընդհատ ծեծել է, նույնիսկ բռնաբարել: Հենց այդ ժամանակ էլ Միլիգանի անձը տարաբաժանվել է: Միլիգանը մեղադրվել է 3 կնոջ բռնաբարելու և կողոպտելու համար: Կողոպուտները կատարել է Ռեյջեն, բռնաբարությունները` Ադալանան: