Ձորում գտել են 72-ամյա կնոջ դին
12/09/2013 14:58

Ձորում գտել են 72-ամյա կնոջ դին

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ձորում ոստիկանները հայտնաբերել են տարեց կնոջ դի, որը տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 1941 թ. ծնված Պայծառ Ուզունյանի դին:

Կինը սույն թվականի սեպտեմբերի 9-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Հրշեջ-փրկարարները մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  

Ձորում գտել են 72-ամյա կնոջ դին