.jpg)
Շարմազանով. Ս. Խաչատրյանի որդուն արդարացման մեջ քաղաքական ենթատեքստ չկա
«Սուրիկ Խաչատրյանի որդուն արդարացման մեջ ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- այս մասին այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն արդարացնելու որոշմանը:
Ըստ Շարմազանովի` ինքը չի մեկնաբանում ամեն ինչ, հարցն իրավական հարթության մեջ է, իսկ ՀՀԿ ԳՄ-ն դատախազություն կամ դատարան չէ:
«Ես դեմ եմ ծայրահեղական ցանկացած գնահատականներին: Այո, կլինեն մարդիկ հասարակության մեջ, որոնք դժգոհ կլինեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու որոշումից»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակը կրկնեց` բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական հարթությունում, արդարադատության ոլորտում. «Արդարադատության մեջ կան խնդիրներ, սակայն բոլոր նմանատիպ հարցերը պետք է լուծվեն հենց այդ ոլորտում»,- հավելեց բանախոսը: