«Օրենքով գող» Գիա Դիակվնիշվիլիին դատարան են բերել հաշմանդամի սայլակով
12/09/2013 19:11

«Օրենքով գող» Գիա Դիակվնիշվիլիին դատարան են բերել հաշմանդամի սայլակով

59-ամյա վրացի «օրենքով գող» Գիա Դիակվնիշվիլիին, ով քրեական աշխարհում հայտնի է Գիա Երկար մականունով, դատարան է բերվել հաշմանդամի սայլակով:

Գիան, ով շարժունակության հետ կապված խնդիրներ չի ունեցել դատարան է ժամանել հենց այդ տեսքով, դատարանի վրա ներազդելու և իր պատիժը մեղմացնելու համար:

Դատարանը «օրենքով գողին» դատապարտել է 1.5 տարի պայմանական ազատազրկման` 4 տարի փորձաշրջանով:

Գիան, ով 40 տարվա թմրամոլ է և ունի բազմաթիվ հիվանդություններ, ընկերական կապերի մեջ է եղել Յապոնչիկի հետ, այդ պատճառով նա մեծ հարգանք է վայելում նաև «սլավոնական» կլանի ներկայացուցիչների շրջանում:

Նշենք, որ Մոսկվայի ոստիկանությունն այս տարվա մայիսին Կուտուզովյան պողոտայում ձերբակալել է Գիա Երկարին:

Անձնական զննությամբ Գիայի մոտ հայնտաբերվել էր 1.15 գրամ հերոին, ինչը հիմք է տվել ոստիկաններին նրա դեմ քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի հատկանիշներով:

Քանի որ «օրենքով գողը» ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և մի շարք ծանր հիվանդություններ, դատարանը որոշում է կայացրել չընտրել բանտարկությունը որպես խափանման միջոց:

Բազմաթիվ անգամ դատված «օրենքով գողը» համարվում է քրեական աշխարհի ամենահեղինակավոր գողերից մեկը և «թբիլիսյան» գողական ընտանիքի գաղափարախոսը:

«Օրենքով գողի» քրեական անցյալի արմատները գնում են մինչև խորհրդային շրջան:

Թեյմուրազ Գոգոլաշվիլիի և Կոնստանտին Բորիսովի հետ միասին, Գիայի անունը նշվում է օրինապահների կողմից որպես կալանավայրերում և բանտերում անառարկելի հեղինակություն:

Նշվում է, որ վերջին անգամ «օրենքով գողը» քրեական պատասխանատվության է ենթարկվել 2006թ.-ին և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն առողջական լուրջ խնդիրների պատճառով ժամկետից շուտ ազատ է արձակվել:

 

«Օրենքով գող» Գիա Դիակվնիշվիլիին դատարան են բերել հաշմանդամի սայլակով