Գ.Եղիազարյան. Իշխանությունները ստեղծում են պայմաններ, որ մարդիկ լքեն երկիրը
12/09/2013 14:04

Գ.Եղիազարյան. Իշխանությունները ստեղծում են պայմաններ, որ մարդիկ լքեն երկիրը

Անկախություն ձեռք բերելով` Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր և ամեն ինչ պետք է անել, որ այն պահպանվի: Այսօրվա իշխանություններն անում են ամեն ինչ, որ ժողովուրդը զրկվի անկախությունից: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Պարզաբանելով խոսքը` Գ. Եղիազարյանն ասաց, թե  իշխանությունները ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդիկ լքեն երկիրը, իրենց երկրում չմնան. «Սակայն մի շարք խամաճիկների ձեռքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք գունազարդ երկրում»,- ասաց նա` ավելացնելով, թե անկախությունը վատ է տնօրինվում:

Ասուլիսին մասնակից Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ իր հերթին ասաց, թե բնական է, որ յուրաքանչյուր իշխանություն թերություններ է ունենում, սակայն դրա պատճառն այն է, որ անկախության գաղափարն ի սկզբանե ճիշտ չի մեկնաբանվել. «Անկախությունը բացարձակ արժեք է, և ոչ թե սիմվոլիկա»:

 

Գ.Եղիազարյան. Իշխանությունները ստեղծում են պայմաններ, որ մարդիկ լքեն երկիրը