.jpg)
Շամպունի հաճախակի փոփոխումն օգտակար է մազերի համար
Մասնագետները միաձայն պնդում են, որ մազերի լվացման միջոցները պետք է փոխել որքան հնարավոր է հաճախ, գոնե ամեն երկու-երեք շաբաթը մեկ: Միաժամնակ դա չի նշանակում, որ չօգտագործված մնացորդները պետք է նետել աղբարկղը: Մաշկաբանները խորհուրդ են տալիս գնել միանգամից մի քանի տեսակի շամպուն և բալզամ, և օգտագործել դրանք` հաջորդաբար:
Մաշկաբան Ալլա Սվետլովան նշում է. «Բոլոր շամպուններն ունեն տարբեր բաղադրություն: Որոշները հարուստ են հանքանյութերով և վիտամիններով, որոնք սնուցում են գլխի մաշկն ու խթանում մազերի աճը: Իսկ մյուսները կարող են պարունակել հակաբորբոքային հատկությամբ օժտված դեղաբույսեր (երիցուկ, վաղինակ): Անհրաժեշտ են և' մեկը, և' մյուսը»:
Հերթափոխելով շամպունները, դուք տալիս եք մազերին բոլոր անհրաժեշտ նյութերը, չթողնելով որ դրանք վարժվեն որևէ մեկ բաղադրության և դադարեն դրան արձագանքել:
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նաև լվանալ մազերը հերթականությամբ՝ շամպունով և բալզամով, օգտագործելով դրանք որպես առանձին միջոցներ: Օրինակ՝ մի օր օգտագործեք շամպուն, իսկ հաջորդ օրը մազերը լվացեք բալզամով: Այս խորհուրդը հատկապես ակտուալ է յուղոտ մազեր ունեցողների համար, ովքեր ստիպված են լվանալ մազերն ամեն օր: Այսպես լվանալով՝ մազերի ծայրերը չեն չորանա, իսկ արմատները կստանան անհրաժեշտ սնուցումը: