Տներին մոտ գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարներն ապամոնտաժվում են
12/09/2013 19:19

Տներին մոտ գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարներն ապամոնտաժվում են

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ապամոնտաժել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին և փողոցի երթևեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը:

Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության և տվյալ հատվածում բնականոն երթևեկի ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման գործընթացը շարունակվելու է:
 

Տներին մոտ գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարներն ապամոնտաժվում են