Այսօր Իտալիայում տեղի է ունենում Պիցայի փառատոն
12/09/2013 20:22

Այսօր Իտալիայում տեղի է ունենում Պիցայի փառատոն

Ամեն տարի սեպտեմբերի 12-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի է ունենում պիցայի փառատոն` «Pizzafest», որը պիցայի գլխավոր փառատոնն է աշխարհում:

Փառատոնը տևում է 11 օր: Այս օրերին Նեապոլը լցվում է ռեհանի, մոցառելա պանրի և թարմ թխված պիցայի բույրով: Աշխարհի բոլոր ծայրերից բազմաթիվ տուրիստներ են ժամանում Նեապոլ` հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

Պիցան ամբողջ աշխարհում համարվում է Իտալիայի խորհրդանիշը, իսկ հենց Իտալիայում` Նեապոլի խորհրդանիշը, որը պաշտոնապես համարվում է պիցայի հայրենիքը: Համենայնդեպս, իրենք` նեապոլցիներն, այդպես են պնդում և ամեն տարի նշում իրենց քաղաքի համեղ խորհրդանիշի տոնը:
 

Այսօր Իտալիայում տեղի է ունենում Պիցայի փառատոն