ՀՀԿ ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի դատախազի թեկնածուներրի հարցը
12/09/2013 19:42

ՀՀԿ ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի դատախազի թեկնածուներրի հարցը

Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, ըստ Aysor.am-ի տեղեկությունների, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունների ժամկետի ավարտման ու նոր դատախազի թեկնածուների քննարկման հարցը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին: 

ՀՀԿ ԳՄ նիստին հնարավոր է քննարկվի դատախազի թեկնածուներրի հարցը