ՊԲ. Հայկական կողմը վիրավորված ադրբեջանցի զինծառայողի հետ կապ չունի
12/09/2013 18:14

ՊԲ. Հայկական կողմը վիրավորված ադրբեջանցի զինծառայողի հետ կապ չունի

Ադրբեջանի ՊՆ-ն լուրեր է տարածել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Aysor.am-ին փոխանցեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը.

«ԼՂՀ ՊԲ զինծառայողները որևէ առնչություն չունեն շփման գծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողի հետ: Դա ադրբեջանական պրոպագանդայի հերթական ապատեղեկատվությունն է, ինչը չի համապատասխանում իրականությանը: Հայ դիրքապահները հարգում են հրադադարի ռեժիմի կանոնները»,- ընդգծեց նա: 

ՊԲ. Հայկական կողմը վիրավորված ադրբեջանցի զինծառայողի հետ կապ չունի