Դանի Ալվեշը հիացած է Նեյմարի խաղով
13/09/2013 18:36

Դանի Ալվեշը հիացած է Նեյմարի խաղով

«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ հիացած է Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնյան թիմի հարձակվող Նեյմարի ցուցադրած խաղով: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

«Ես հավատում եմ, որ Նեյմարն Աստծո կողմից ընտրված տաղանդ է: Հիմա նա հանդես է գալիս հզոր թիմում, և ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռել է իր վրա: Վստահ եմ, երբ բոլորը ճանաչեն Նեյմարին, ապա կհասկանան, թե նա ինչ կարողությունների տեր ֆուտբոլիստ է»,- նշել է Ալվեշը:
 

Դանի Ալվեշը հիացած է Նեյմարի խաղով