.jpg)
Արյան խումբը կապ ունի բնավորության հետ
Ճապոնացի գիտնակաները դեռ վաղուց բացահայտել են արյան խմբի և բնավորության կապը: Այսպիսով, եթե ձեր արյունը առաջին խմբի է, ապա դուք ձգտում եք ղեկավար լինել: Եթե ձեր առջև ինչ-որ նպատակ դնեք, ապա կպայքարեք այնքան, մինչև հասնեք դրան:
Դուք շատ խանդոտ եք և անտեղի իրարանցում եք ստեղծում, բացի այդ` շատ պարծենկոտ եք:
2-րդ խումբ: Դուք սիրում եք ներդաշնակություն և հանգիստ: Լավ եք աշխատում կոլեկտիվում: Բացի այդ, նաև զգայուն եք ու համբերատար: Ձեր թերություններից մեկը համառությունն է:
3-րդ խումբ: Դուք բացահայտված անհատականություն եք: Հեշտությամբ հարմարվում եք գրեթե ամեն ինչին, սակայն անկախ լինելու ցանկությունը, երբեմն, կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության:
4-րդ խումբ: Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավուրություն եք: Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում: Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել, միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք ու ձեզ պահում եք` ինչպես հարկն է: Սակայն, երբեմն, շատ կտրուկ եք, ու բացի այդ, դժվարությամբ եք որոշումներ կայացնում: