Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք են թողել
13/09/2013 19:06

Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք են թողել

Սեպտեմբերի 12-ին` ժամը 12:45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 1 պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:  

Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք են թողել