.jpg)
13/09/2013 20:07
Երևանում 9-ամյա տղան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել
Այսօր ժամը 16.01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում 9-ամյա տղան բարձրացել է բալենու ծառը և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դդեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները, մոտ 3 մ բարձրությամբ ծառից ցած են իջեցրել Ս. Փ.-ին (ծնվ. 2004 թ.):