Վեց սովորություններ, որոնք վնասում են ձեր սրտին
13/09/2013 20:20

Վեց սովորություններ, որոնք վնասում են ձեր սրտին

Բժիշկները նշել են այն վեց սովորությունները, որոնք վտանգում են մարդու սրտի և անոթների առողջությունը: Այսպիսով`

Պասիվ հանգիստ: Սիրտը տառապում է շարժման պակասի հետևանքով:

Խռմփոցի անտեսում: Որոշ մարդկանց մոտ գիշերվա ընթացքում աստիճանաբար բարձրանում է զարկերակային ճնշումը, և հաճախ առավոտյան հասնում է առավելագույնի: Խռմփոցն արդեն առիթ է բժշկի դիմելու համար:

Ալկոհոլի չարաշահումը: Սպիրտային խմիչքների չարաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը և կարող է սրտային անբավարարության պատճառ դառնալ:

Ծխելը, այդ թվում նաև պասսիվ ծխելը: Այս սովորություն հետևանքով անոթների պատերին արյան խցանումներ կարող են առաջանալ:

Մրգերի և բանջարեղենի պակասը: Դրանց մեջ պարունակվող բջջանյութերը, վիտամիններն ու միկրոմասնիկներն օգնում են արյան ճնշումը նորմայի մեջ պահել:

Շատ աղի սննդի օգտագործումը:
Հիշեք` սրտի համար անվտանգ աղի քանակը օրական 2,3 գրամն է:
 

Վեց սովորություններ, որոնք վնասում են ձեր սրտին