.jpg)
ՕԵԿ. Հուսանք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները չեն խանգարի Եվրոպայի հետ շփմանը
Չկա մի երկիր, որ մեղադրի մեկ այլ երկրի` երրորդ երկրի հետ համագարոծկցելու համար: Մաքսային միությանն անդամակցումը և Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի և Ղարաբաղի շահերից: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կածիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Չի կարելի տարանջատել երկու պետությունների շահերը, այս դեպքում առաջին հերթին պետք է դնել անվտանգության հարցը, հետո նոր խոսել տնտեսական բլոկի մասին»,- ասաց նա:
Հ. Բիշարյանը հույս հայտնեց, որ իշխանություններն այնքան ճկուն կլինեն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խանգարի Եվրոպայի հետ շփմանը:
Միևնույն ժամանակ պատգամավորը համոզվածություն հայտնեց, որ այսուհետ նույնպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կմնան այն մակարդակում, ինչպես նախկինում էր:
Անդրադառնալով հասարակության դժգոհությանը՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ՝ Հ. Բիշարյանը նկատեց, որ հասարակությունը թեև բողոքում է, սակայն, ըստ նրա, հայ ժողովուրդը կողմ է ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների ստեղծմանը:
Հ. Բիշարյանն օրինակ բերեց այն, որ չկա մի ընտանիք, որի անդամը կամ բարեկամը Ռուսաստանում չէ, հետևաբար յուրաքանչյուրն էլ ցանկանում է, որ իր հայրենակիցը լավ զգա ՌԴ-ում: