Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 14-ը
13/09/2013 11:11

Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 14-ը

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: 

Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: 

Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հ. Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը նշել էր, որ իրենք մի քանի միջնորդություն և բողոք են ներկայացրել քննչական մարմնին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Նա նշեց, որ մի բողոքը վերաբերում է Հ. Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելուն, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ այլ բողոքների և միջնորդությունների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:

Նախորդող հրապարակում` Փաստաբան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է

Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը

Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 14-ը