Վարդանիկը գնացել էր ԱԺ՝ աջակցություն խնդրելու
13/09/2013 09:45

Վարդանիկը գնացել էր ԱԺ՝ աջակցություն խնդրելու

«Հրապարակի» փոխանցմամբ` երեկ խորհրդարան է ժամանել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին ԱԺ-ում ուղեկցել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Վարդանիկը հանդիպել է ԱԺ նախագահին և, թերթի տեղեկություններով, աջակցություն խնդրել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ, քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալված Հովհաննես Գրքիկյանի հարցում, ում հետ մտերիմ է: 

Վարդանիկը գնացել էր ԱԺ՝ աջակցություն խնդրելու