Պոգբա. «Ֆերգյուսոնն ուզում էր ինձ պահել Մանչեսթերում»
13/09/2013 19:31

Պոգբա. «Ֆերգյուսոնն ուզում էր ինձ պահել Մանչեսթերում»

«Յուվենթուսի» երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ չի մտածում «Ծեր սինյորայից» հեռանալու մասին, թեև իր ծառայություններով շարունակում են հետաքրքրվել մի շարք բարձրակարգ ակումբներ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ես դեռ մանկուց երկրպագել եմ «Յուվենթուսին»: Ֆրանսիացու համար թուրինյան ակումբը մեծ կարևորություն ունի, քանի որ այս թիմի գույները պաշտպանել են իմ հզոր հայրենակիցները:

Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր ինձ պահել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն դա նրան չհաջողվեց: Այո, իմ ծառայություններով հետաքրքրված են մի շարք բարձրակարգ ակումբներ: Լսել եմ, որ ինձ իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Չելսին», «Արսենալն» ու «Միլանը», սակայն ոչ մի ակումբ չի կարող համեմատվել «Յուվենթուսի» հետ»,- հայտարարել է Պոգբան:
 

Պոգբա. «Ֆերգյուսոնն ուզում էր ինձ պահել Մանչեսթերում»