Ավստրալացի մարզիկը 622 օրում վազքով անցել է ամբողջ մոլորակը
13/09/2013 20:33

Ավստրալացի մարզիկը 622 օրում վազքով անցել է ամբողջ մոլորակը

Ավստրալացի մարզիկ Թոմ Դենիսը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա վազքով անցել է ամբողջ մոլորակը: Ռեկորդի սահմանման համար նա վազել է 622 օր ու արդեն այսօր վերադարձել է հայրենի Սիդնեյ:

Մարզիկն օրական միջինում հաղթահարել է 42 կմ: Սակայն եղել են, օրեր, երբ նա հանգստացել է:

Հայրենի Ավստրալիայից նա դուրս է եկել 2011 թվականի դեկտեմբերի 31-ին: Ընդհանուր առմամբ՝ նա հաղթահարել է 26232 կմ:

«Մրցատարածությունում երբեք չեմ մտածել ամեն ինչ ավարտելու մասին: Չեմ կարծում, թե շատերը կուզենան նման ճամփորդություն ձեռնարկել, բայց եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, կրկնի այն, ապա կզգա, որ օրգանիզմը շատ արագ ընտելանում է»,- ասել է մարզիկը: 

Ավստրալացի մարզիկը 622 օրում վազքով անցել է ամբողջ մոլորակը