Կան հորմոնալ սփրեյներ, որոնք կարող են փրկել զույգերին բաժանումից
13/09/2013 18:45

Կան հորմոնալ սփրեյներ, որոնք կարող են փրկել զույգերին բաժանումից

Կան սփրեյներ, որոնք պարունակում են օքսիտոցին` «գրկախառնումների հորմոն»: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այդ միջոցը կանանց դարձնում է առավել հանգիստ ու խաղաղասեր, իսկ տղամարդկանց` զգայուն:

Ցյուրիխի համալսարանում հետազոտվել է 47 զույգ և պարզվել է, թե ինչպես է վեճերի ժամանակ հորմոնը ազդում սթրեսի մակարդակի և նյարդային համակարգի վրա: Հետազոտողները հատուկ նպատակով զույգերի համար ընտրել են ցավոտ թեմաներ, ապա տվել են սփրեյը և նրանց թողել 45 րոպե:

Հետո կամավորների վիճակն ուսումնասիրելու համար նրանցից վերցրել են թքի նմուշ: Պարզվել է, որ օքսիտոցինը տղամարդկանց օգնել է ավելի դրական հույզերով լքվել, իսկ կանայք պակաս պահանջկոտ են դարձել: 

Կան հորմոնալ սփրեյներ, որոնք կարող են փրկել զույգերին բաժանումից