Այսօր կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի
13/09/2013 10:20

Այսօր կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի

Այսօր կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի հյուսիս-արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր են թույլ և կարճ անձրևներ, առատ տեղումներ չեն սպասվում:

Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, կդիտվի պարզ, արևային, առանց տեղումների եղանակ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այս շաբաթ կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Ցերեկը ապասվում է +28+30, երեկոյան +22+24 աստիճան տաքություն:
 

Այսօր կեսօրին մոտ ամպամածության ավելացում կլինի