.jpg)
Վիճաբանություն ՓՊ նախագահի ընտրությունների ընթացքում (Տեսանյութ)
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձ Վահագն Բաբայանի և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանն Իրավաբան.net-ին հայտնել է, որ վիճաբանության թեման ընտրությունների հետ կապ չունի. նրանք անձնական խնդիր ունեն:
«Լավ չեղավ, որ նրանք իրար հենց ընտրությունների անցկացման վայրում հանդիպեցին»,- ասել է Ապետնակ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Այս պահին Փաստաբանների պալատում ընթանում են ՓՊ նախագահի ընտրությունները: Ժամը 13.00-ի դրությամբ 1370 ընտրողներից քվեարկել են 486-ը:
Նախորդող հրապարակում` ՓՊ նախագահի ընտրություններ. 1370 փաստաբաններից քվեարկել են 486-ը