Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը
14/09/2013 21:31

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը

Քիչ առաջ հայտնի դարձան Փաստաբանների պալատի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները: Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը: Նա ստացել է 713 քվեարկողի վստահություն: Երկրորդ տեղում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը` 94 ձայներով և երրորդը փաստաբան Կրոմվել Գրիգորյանն է, ով ստացել է 87 ձայն:

Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ:

Տ. Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Ընդունում եմ քվեարկության արդյունքը և շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին»:

Հիշեցնենք, որ Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է առնվազն յոթ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով «բայց ոչ ավելի» երկու անգամ անընդմեջ:

Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում:

Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր և ընդհանուր ժողով, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:

Նախորդող հրապարակում` ՓՊ նախագահի ընտրություններ. 1370 փաստաբաններից քվեարկել են 486-ը

Տիգրան Աթանեսյանը` ՓՊ նախագահի մասին. Ծերուկն անտանելի է դարձել

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը