Այսօր Էմմի Ուայնհաուսը կդառնար 30 տարեկան
14/09/2013 16:17

Այսօր Էմմի Ուայնհաուսը կդառնար 30 տարեկան

Այսօր անգլիացի երգչուհի Էմի Ուայնհաուսը կդառնար 30 տարեկան: Նա ծնվել է 1983 թ․ սեպտեմբերի 14-ին Լոնդոնում: Իր առաջին պայմանագիրն Էմին ստորագրել է արդեն 16 տարեկանում: Իր երաժշտության մասին Էմին ասել է. «Ես միայն այն բաների մասին եմ գրում, ինչն ինձ հետ տեղի է ունեցել: Երևույթների մասին, որոնք ես չեմ կարող խեղդել անցյալում: Փառք Աստծո, ես հակված եմ ինքնակործանման, այդ իսկ պատճառով երգերի համար թեմաներ ինձ մոտ միշտ կգտնվեն»:

2011 թվականի հուլիսի 23-ին, 27 տարեկան Էմի Ուայնհաուսին մահացած են գտել նրա լոնդոնյան բնակարանում: Մահվան պատճառը դարձել է ալկոհոլային թունավորմամբ պայմանավորված սրտի նոպան: Փորձաքննությունը ցույց է տվել, որ օգտագործած ալկոհոլի քանակը հինգ անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը:

Երգչուհու գերազմանաքարը պատրաստել էին սև և վարդագույն գույներով: Սև քարի վրա պատկերված էին վարդագույն տառեր և թռչունի պատկեր:

Այսօր Էմմի Ուայնհաուսը կդառնար 30 տարեկան