Ինչպես խնամել մազերն աշնանը
14/09/2013 11:14

Ինչպես խնամել մազերն աշնանը

Աշնանը մազերը հատուկ խնամք են պահանջում: Դիմակներ, որոնք կօգնեն ձեզ սառը հոսանքներից պաշտպանել ու գեղեցիկ մազեր ունենալ աշնանը:

Դդմով դիմակ

Բլենդերով մանրացրեք դդմի փոքրիկ կտորը, այնուհետև քամեք հյութը, ավելացրեք 2 ճաշի գդալ կոսմետիկ օճառ, օրինակ՝ նուշի, կոկոսի կամ դեղձի: Խառնեք բաղադրիչները: Դիմակը քսեք չոր մազերին, փաթաթեք մազերը սրբիչով ու այդպես թողեք 40 րոպե, այնուհետև լվացեք շամբունով:

Խնձորով դիմակ

Քերիչով անցկացրեք մեկ խնձոր, քամեք հյութը, ավելացրեք 1թեյի գդալ ջրալի մեղր, նույնքան ձիթապտղի յուղ և ձվի մեկ դեղնուց: Խառնեք: Քսեք մազերին, փաթաթեք գլուխը սրբիչով, 40 րոպե հետո լվացեք տաք ջրով ու շամպունով:

Չիչխանի յուղով դիմակ

1թեյի գդալ չիչխանի յուղին ավելացրեք ձվի մեկ դեղնուց և 1 ճաշի գդալ մեղր: Դիմակը քսեք չոր մազերին, փաթաթեք մազերը, կես ժամ հետո լվացեք շամպունով:

Սեխով դիմակ

Սեխի մեկ կտորը մանրացնել բլենդերով, ավելացնել կես բանան և ձվի մեկ դեղնուց: Խառնուրդը քսել մազերին, չմոռանաք փաթաթել մազերը սրբիչով: Լվացեք 30 րոպե անց:

 

Ինչպես խնամել մազերն աշնանը