.jpg)
Իշխանական էլիտան չի կողմնորոշվում` կնունքի, թե՞ հարսանիքի մասնակցի
Իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու. տեղի են ունենալու 2 կարևոր իրադարձություններ: Սամվել Ալեքսանյանը որոշել է կնքել յուր 7 զավակներին, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում:
«Հրավիրյալները` քանի օր է, չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն: Սակայն, քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար` «Փարվանայում» և «Ֆլորենցիայում», իսթեմբլիշմենթը որոշել է մի տեղից մյուսը տեղափոխվել: Հիշեցնենք, որ Լիմինդովիչը լքել է իր ավադական քավոր Լեդի Հակոբին, հիմա նրա քավորը արդեն ոչ անհայտ Սամվել Կարապետյանն է` «Տաշիրի» սեփականատերը»,- գրել է «Հրապարակը»: