Մադոննան նշանվել է 25-ամյա Բրահիմ Զաիբատի հետ
14/09/2013 17:20

Մադոննան նշանվել է 25-ամյա Բրահիմ Զաիբատի հետ

Մադոննան նշանվել է իր 25-ամյա բոյֆրենդ Բրահիմ Զաիբատի հետ և պատրաստվում է 3-րդ անգամ ամուսնանալ:

Dni.ru-ն հիշեցնում է` Մադոննան մինչ այդ ամուսնացած էր դերասան Շոն Պենի և ռեժիսյոր Գայ Ռիչիի հետ:

55-ամյա Մադոննան և Զաիբատը սկսել են հանդիպել 2010 թ.-ից,  այն բանից հետո, երբ երգչուհին բաժանվեց Գայ Ռիչիից:

Նյու-Յորքում կայացած կաբալիստական երեկույթներից մեկի ընթացքում Մադոննան հայտարարել է, որ Բրահիմին իր փեսացուն է:

 

Մադոննան նշանվել է 25-ամյա Բրահիմ Զաիբատի հետ