Մանչինի. «Տևեսի տեղափոխության պատճառը ես չէի»
14/09/2013 19:11

Մանչինի. «Տևեսի տեղափոխության պատճառը ես չէի»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Կառլոս Տևեսը կարող է դառնալ «Յուվենթուսի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Տևեսի տեղափոխության պատճառը ես չէի: Եկավ մի պահ, երբ նա իսկապես ցանկացավ մարզական կարիերան շարունակել մեկ այլ թիմում, իսկ մարդկային հարաբերությունները իմ և Կառլոսի միջև միշտ էլ լավ են եղել:

Կարծում եմ, «Յուվենթուսում» նա կարող է ստանձնել առաջատարի դերը: Նա կարող է թիմին տանել իր հետևից: Այդ թվում` նաև եվրագավաթների ժամանակ: Տևեսն անհավանական սուր հարձակվող է:

Ինչ վերաբերում է Բալոտելլիին, ապա նա դեռ չի հասունացել: Մարիոն այնպիսին է, ինչպիսին կա` իր դրական և բացասական կողմերով: Որպես ֆուտբոլիստ, նա յուրահատուկ է»,- նշել է Մանչինին:
 

Մանչինի. «Տևեսի տեղափոխության պատճառը ես չէի»