ՀՀ Նախագահը շնորհավորել է ՌԴ վարչապետին` ծննդյան օրվա առթիվ
14/09/2013 16:26

ՀՀ Նախագահը շնորհավորել է ՌԴ վարչապետին` ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Նախագահի մամուլի գրասենյակը տրամադրել է ուղերձը, որում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հետևողական ջանքերով Դուք խորը հարգանքի եք արժանացել:

Հայաստանում Ձեզ գիտեն որպես հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդման վճռական կողմնակցի: Այդ գործընկերությունն անփոփոխ կերպով ընդլայնվում է՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Ակնկալում եմ, որ մեր միջև ձևավորված վստահելի, բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տնտեսական և ներդրումային համատեղ նախագծերի իրականացմանը, կաջակցեն գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության խորացմանը:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, երջանկություն և բարօրություն»: