.jpg)
Մեխիկոյում ուսուցիչների բողոքի ցույցը ցրել են տանկերով
Մեքսիկայի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած ցուցարար ուսուցիչների և ոստիկանության միջև դաժան բախումներ են տեղի ունեցել:
Dni.ru-ի փոխանցմամբ` քաղաքի փողոցներ դուրս եկած հազարավոր ցուցարարներ Մեխիկոյի հրապարակներից մեկում ճամբարային ավան և արգելապատնեշներ են կառուցել:
Ցուցարարները բողոքում էին երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիեոտայի կողմից հաստատված կրթական բարեփոխումների դեմ:
Ցուցարարներին ցրելու համար իշխանությունները կիրառել են տանկեր, ուղղաթիռներ, արցունքաբեր գազ:
Նշվում է, որ ցուցարարները դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանը և նրանց միջև կատաղի բախումներ են սկսվել: