Մոուրինյո. «Ինձ հետաքրքում է միայն ֆուտբոլը»
14/09/2013 16:35

Մոուրինյո. «Ինձ հետաքրքում է միայն ֆուտբոլը»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն ամենևին չի անհանգստացնում ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Պատկերացում անգամ չունեմ, թե ֆուտբոլիստներից ով է երջանիկ, իսկ ով` ոչ: Իմ ձեռքի տակ կան մի շարք բարձրակարգ խաղացողներ, ուստի կազմի ընտրության հետ կապված խնդիրներ չեմ ունենում, քանի որ տարբերակները շատ են:

Ես ֆուտբոլիստներին դատում եմ միայն խաղադաշտում կատարած գործողություններով: Ինձ համար տարբերություն չկա, թե նրանք ինչ են խոսել հարցազրույցների ժամանակ, թե ինչ են մտածում նրանց գործակալները, ծնողներն ու ընկերները:

Ինձ հետաքրքիր չէ, թե ֆուտբոլիստներն ինչ գրառումներ են կատարում թվիթերյան իրենց էջերում: Ինձ հետաքրքում է միայն ֆուտբոլը»,- նշել է Մոուրինյոն:
 

Մոուրինյո. «Ինձ հետաքրքում է միայն ֆուտբոլը»