.jpg)
Յուրա Մովսիսյանն առաջ է մղում «Սպարտակին» (Տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում ուժերը չափում է «Վոլգայի» հետ: Մոսկովյան թիմի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
Եվ ահա հանդիպման 33-րդ րոպեին Մովսիսյանին հաջողվում է բացել հաշիվը: Դիպուկ հարվածով նա գրավում է Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը:
Հավելենք, որ առաջին խաղակեսը մոտեցել է ավարտին: