Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց
14/09/2013 18:12

Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, արտագնա խաղում ուժերն էր չափում «Վոլգայի» հետ:

Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել էր Յուրա Մովսիսյանը: Ինչպես հետագայում պարզվեց, այդ գոլը մոսկովյան թիմի համար հաղթական էր: 2-րդ խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ տեղի չունեցան, և «Սպարտակը» հաղթանակ տոնեց 1:0 հաշվով:

Այժմ Մոսկովյան թիմն իր ակտիվում ունի 17 միավոր, ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում` 3 միավորով զիջելով առաջատարին` ԲԿՄԱ-ին:
 

Մովսիսյանի գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթեց