.jpg)
Յուրի Վարդանյանի որդու կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ այսօր ժամը 08.00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Գազել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: 5 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում է, կատարվում է քննություն:
Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ Lexus-ի վարորդը սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը:
Յ. Վարդանյանի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տուժողներից 3-ը, ովքեր եղել են «Գազելում», տեղափոխվել են հիվանդանոց:
Նախորդող հրապարակում` Վթարի է ենթարկվել Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին. Կան վիրավորներ