Ինչպե՞ս խնամել մաշկը աշնանը. 3 դիմակ` տնային պայմաններում պատրաստելու համար
14/09/2013 17:06

Ինչպե՞ս խնամել մաշկը աշնանը. 3 դիմակ` տնային պայմաններում պատրաստելու համար

Աշնանը մաշկն առանձնահատուկ խնամքի կարիք է զգում: Ողջ ամռանը մեր մարմինը կրում է արևի ճառագայթների ոչ միայն դրական, այլև բացասական ազդեցությունը. այն դառնում է չոր, երբեմն` թեփոտում է: 

Աշնան սեզոնին անհրաժեշտ է դեմքը օրը երկու անգամ' առավոտյան ու երեկոյան, մաքրել սպիրտ չպարունակող նյութերով, կարելի է նաև` կոսմետիկական կաթով, լոսիոնով կամ տոնիկով: Խորհուրդ է տրվում տանից դուրս գալուց  առաջ դեմքին խոնավացնող կրեմ քսել:

Աշնանը դեմքի այտուցումից խուսափելու համար կարելի է օգտագործել դիմակներ: Առաջարկվում է`  քերած խնձորի հետ խառնել մեկ ձվի դեղնուց և մի քիչ կաթ, քսել դեմքին, թողնել կես ժամ, ապա` լվանալ: Կարելի է դեմքին դնել կարտոֆիլի շերտեր, կամ քսել խաղողի հյութ, հետո` լվանալ:

 

Ինչպե՞ս խնամել մաշկը աշնանը. 3 դիմակ` տնային պայմաններում պատրաստելու համար