Գերմանամուկը Իսպանիայում բեռնատար է վարել (Տեսանյութ)
14/09/2013 19:00

Գերմանամուկը Իսպանիայում բեռնատար է վարել (Տեսանյութ)

Volvo ընկերությունը հետաքրքիր փորձ է իրականացրել` Իսպանիայում բեռնատարի ղեկին նստեցնելով գերմանամկանը:

Lifenews.ru-ի փոխանցմամբ` գերմանամկանը տեղավորել էին ղեկի վրա գտնվող հատուկ վանդակի մեջ, և կենդանին վազելով վանդակի տարբեր կողմերը բեռնատարի ղեկը թեքում էր աջ կամ ձախ կողմ:

Մի քանի տոննա քաշ ունեցող բեռնատարը գերմանամուկը վարում էր արահետներով լի ճանապարհներին:

Բեռնատարի ղեկին նստած վարորդը չէր դիպչում հատուկ ղեկին, այլ միայն շրջադարձերին գերմանամկանը ուղղորդում էր գազարի օգնությամբ:

Նշվում է, որ 16.5 տոննայանոց բեռնատարի «վարորդը» մեքենան տեղ է հասցրել առանց միջադեպերի:
 

Գերմանամուկը Իսպանիայում բեռնատար է վարել (Տեսանյութ)