Ստոկհոլմում հայտնվել է կացինով և դիմակով մարդու նկարով գովազդային պաստառ
14/09/2013 17:53

Ստոկհոլմում հայտնվել է կացինով և դիմակով մարդու նկարով գովազդային պաստառ

Ստոկհոլմում հայտնվել է սահմռկեցուցիչ գովազդային պաստառ, որի վրա պատկերված է կացինով և դիմակով մարդ: Այս մասին, հղում անելով Huffington Post-ին, հայտնում է Vesti.ru-ն:

Լուսանկարը հրապարակել է Ստոկհոլմի դպրոցներից մեկում սովորող 16-ամյա աշակերտը: Նա գրել է, որ փշաքաղվել է, երբ տեսել է այդ պաստառը: 

Պաստառը գովազդել է լուսանկարիչ Օտտո Ռոնգեդալի լուսանկարների ցուցահանդեսը, որը բացվել է Ստոկհոլմի պատկերասրահներից մեկում:

 

Ստոկհոլմում հայտնվել է կացինով և դիմակով մարդու նկարով գովազդային պաստառ