Voyager-1-ը հատել է արեգակնային համակարգի սահմանները
14/09/2013 18:30

Voyager-1-ը հատել է արեգակնային համակարգի սահմանները

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերական Voyager-1 զոնդը հաղտել է արեգակնային համակարգի սահմանները: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

ՆԱՍԱ-ի կողմից 1977 թ. տիեզերք բաց թողնված Voyager-1-ը այդ մասին հատուկ ձայնային ազդանշաններ է ուղարկել Երկիր` դրանով հայտնելով, որ բոլոր մեխանիզմները սարքին վիճակում են:

Այովա համալսարանի գիտնականները մի քանի անգամ վերստուգել են ստացված տեղեկատվությունը և պարզել, որ այդ ազդանշաննները հնչում են արեգակնային համակարգից դուրս:

Voyager-1-ը սակայն, շատ քիչ ժամանակ ունի հետագա վերլուծությունների համար, քանի որ գիտնականների խոսքով` նրա վառելիքը կբավականացնի մինչև 2025 թ.-ը:

 

Voyager-1-ը հատել է արեգակնային համակարգի սահմանները