.jpg)
Եմենում 8-ամյա աղջիկը մահացել է առաջին ամուսնական գիշերվանից հետո
Եմենում Ռավաննա անունով աղջկան ամուսնացրել են իրենից տարիքով 5 անգամ մեծ տղամարդու հետ:
Segodnya.ua-ի փոխանցմամբч 8-ամյա աղջիկը մահացել է 40-ամյա տղամարդու հետ առաջին ամուսնական գիշեր անցկացնելուց հետո:
Աղջիկը մահացել է ներքին արյունահոսությունից, քանի որ ամուսինը բռնաբարել է նրան:
Միջադեպը գրանցվել է Եմենի գյուղական բնակավայրերից մեկում, որտեղ երեխաների ամուսնությունները նորմալ երևույթ են:
Նշվում է, որ Եմենի ակտիվիստները կոչ են անում իշխանություններին դատի տալ երեխայի ծնողներին և ամուսնուն: