16/09/2013 11:55
Արցախում զոհված զինվորը վիրավորվել է ծառայակցի կրակից
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զոհված 1994թ.-ին ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը վիրավորվել է ծառայակցի կրակից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը.
«Նախնական տեղեկությունների համաձայն գիշերը 03.10-ի սահմաններում մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյան կրակ է արձակել, որից էլ վիրավորվել է Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Ավելի ուշ` ժամը 05.00-ի սահմանենրում, Խաչատրյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է զինվորական հոսպիտալում: Դեպքի մանրամասները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասաց Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: